Միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին


Միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին

  • 31-01-2017 19:13:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այս տարի ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան նշում է ստեղծման 25-ամյա տարեդարձը: Այդ կապակցությամբ ակադեմիայում կայացավ միջազգային գիտաժողով հետևյալ ուղղություններով.
 
Ճգնաժամային կառավարում և տնտեսագիտություն
Աղետների ռիսկի կառավարման տեխնոլոգիաներ
Աղետների ռիսկի կառավարման գիտամեթոդական հիմնախնդիրներ:
 
Գիտաժողովը նպատակաուղղված է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտի զարգացման հեռանկարներին, ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության հարցերով բնակչության զանգվածային ուսուցմանը, բնակչության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, Աղետների ռիսկի մոդելավորմանն ու կառավարմանը, ինչպես նաև՝ ճգնաժամային կառավարման հիմնախնդիրներին:
 
Գիտաժողովը կազմակերպվել է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ծրագրի» (DGECHO IV) հայաստանյան բաղադրիչի մաս հանդիսացող «Համայնքի դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի աջակցությամբ՝ համագործակցելով Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ), Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրի (ՄԱԶԾ) հետ:
 
Ընդհանուր քննարկմանը մասնակցում էին տեղական ու միջազգային ուսումնական և գիտական կառույցներ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից, որոնք ներկայացրեցին իրենց հաստատությունների լավագույն փորձն ու մոտեցումներն՝ ուղղված ռիսկերի կառավարմանը:
 
Միջազգային գիտաժողովը նաև յուրատեսակ հիմք է՝ Սենդայի գործողությունների իրականացման և դիմակայունության մշակույթի զարգացմանն ուղղված համագործակցային հարթակի ձևավորման համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն