Անցած գիշեր արևելյան ուղղությամբ ադրբեջնական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ. ԼՂՀ ՊՆ


Անցած գիշեր արևելյան ուղղությամբ ադրբեջնական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ. ԼՂՀ ՊՆ

  • 01-02-2017 11:43:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունվարի 31-ին և լույս փետրվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 165 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջնական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
 
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական