Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի


Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի

  • 01-02-2017 12:33:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:
 
Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն