ՀԱՄԱԽՄԲՈՒՄ-ը հերքում է կուսակցական գրասենյակների փակման լուրը


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ-ը հերքում է կուսակցական գրասենյակների փակման լուրը

  • 01-02-2017 12:38:48   | Հայաստան  |  Քաղաքական

Կեղծ և սուտ լուրեր տարածելու հարցում մասնագիտացած և հայտնի հասցեից կառավարվող թերթերից մեկը գրել էր, թե, իբր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի, և փակում է կուսակցական գրասենյակները։
 
Իրականությունը ճիշտ հակառակն է, այսինքն՝ թերթը հերթական անգամ ստում է։ Մեր կուսակցությունը, որը հիմնադրման օրվանից անընդհատ կառույցներ է ստեղծել մարզերում և Երևանի վարչական շրջաններում, այս փուլում է՛լ ավելի ինտենսիվ ձևով է ընդլայնում իր կառույցների աշխարհագրությունը։ Եթե օրական երկու–երեք կառույց ստեղծելը համարվում է փակվել, ապա դա արդեն այլ մեկնաբանության տեղիք է տալիս։
 
Հ.Գ.։ Ի դեպ, երեկ մեր հերթական կառույցներից մեկի «փակումն» էր 
(https://www.facebook.com/aregnaz.manukyan/posts/1227716970597890?pnref=story
 
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Իսկ դրանից երկու օր առաջ «փակվեց» 
(https://www.facebook.com/aregnaz.manukyan/posts/1225838377452416?pnref=story
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցը։

Շեշտենք, որ միայն այդ երկու կառույցների հիմնադրման արդյունքում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանն անդամագրվել է ավելի քան 700 մարդ։
 
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական