ՃՏՊ. տրոլեյբուսը բախվել է ավտոբուսին, կան տուժածներ


ՃՏՊ. տրոլեյբուսը բախվել է ավտոբուսին, կան տուժածներ

  • 01-02-2017 12:51:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 1-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տրոլեյբուսը բախվել է ավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկում «Skoda» մակնիշի 014 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ա.) տրոլեյբուսը բախվել է «Yutong» մակնիշի 3320 L պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Մ.) ավտոբուսին. տրոլեյբուսի ողևորներ՝ 1961 թ. ծնված Մ. Ս.-ը և 1959 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play