Հրդեհ. Այրվել է ավտոմեքենա


Հրդեհ. Այրվել է ավտոմեքենա

  • 01-02-2017 12:57:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 31-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 21/5 հասցեում գտնվող «Պարկ Ավենյու» հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.11-ին, մարվել՝ 22.17-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի 34 CL 107 պետհամարանիշի (վարորդ՝ 1978 թ. ծնված Ա. Դ.,) ավտոմեքենայի սրահը՝ մասամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն