ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը համաձայն չէ, որ ՀՀԿ-ն օգտագործել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, այնուհետեւ նրանց հեռացրել:
- Քաղաքականության մեջ եկեք չօգտագործենք դաժանություն բառը: Քաղաքականության մեջ յուրաքանչյուրը պետք է հստակ իմանա, որ իր գործունեության ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով կարող են շատ խնդիրներ առաջանալ: Եվ յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի դրանց դիմակայելու կամ լուծումներ գտնելու: Միշտ չէ, որ կուսակցությունից դուրս գալը լավագույն լուծումն է: Ես կարծում եմ, այն ժամանակ էլ եմ եղել այդ կարծիքին, որ Տ. Թորոսյանը իրավիճակին լավագույն լուծումը չտվեց, որովհետեւ ինքը կուսակցության մեջ ուներ տարիների փորձ ու ներդրում: Նա պետք է մնար ու տեր կանգներ դրան: Ես այն ժամանակ էլ եմ ասել, որ ԱԺ նախագահի պաշտոնից նրան հեռացնելը եւ արդեն նրա կողմից ՀՀԿ-ից հեռանալը ինձ համար անընդունելի էին: Ես հորդորում էի, որ նա կուսակցությունից դուրս չգա, նա մեծ ջանքեր է ներդրել կուսակցության մեջ: Քաղաքական գործիչը պետք է բոլոր տիպի փոփոխությունների պատրաստ լինի:
- Կան իրավիճակներ, որ յուրաքանչյուր կուսակցություն այդ պահին գտնում է, որ իր առջեւ ծառացած խնդիրները պետք է լուծի կուսակցական որոշ լիդերների միջոցով եւ այդ պահին նրանց է ակտիվացնում, որոշներին էլ՝ պասիվացնում է: Ինչքանով է դա արդյունավետ կամ ճիշտ, դա այլ հարց է, բայց յուրաքանչյուր կուսակցություն ունի նման քաղաքականություն: Եվ կուսակցության յուրաքանչյուր անդամ պետք է շատ ըմբռնումով մոտենա նման փոփոխություններին: Իհարկե, պետք չէ ամեն ինչ որպես դոգմա ընդունել, պետք է փորձել խնդիրները քննարկման առարկա դարձնել, հակափաստարկներ ներկայացնել, բայց ամեն դեպքում պետք չէ արմատական քայլի գնալ եւ կուսակցությունից հեռանալ: Բայց այս ամբողջ տարիներին Տ. Թորոսյանը որեւէ քայլ չի արել, որ իր կուսակցությանը կամ կուսակցական ընկերներին վնասեր, նա չի պայքարել իր կուսակցության դեմ: Ավելին՝ նա դուրս է եկել քաղաքականությունից եւ անգամ փորձել է օգտակար լինել:
- Դուք ինձ մի ներքաշեք ինտրիգների մեջ: Ես չեմ ուզում համեմատել, հակադրել, գումարել ու հանել: Ես ընդամենը ուզում եմ ասել, որ երբ Տ. Թորոսյանը դուրս եկավ կուսակցությունից, քաղաքականությամբ չզբաղվեց, չգնաց մեկ այլ կուսակցություն, որը մրցակցում է մեզ հետ:
- Եթե դուք ուշադիր լսել եք ՀՀ նախագահի 2015 թ. փետրվարի 12-ի եւ հետագա ելույթները, կտեսնեիք, որ նա խոսում է սկզբունքի, խնդիրների եւ ոչ թե անձերի մասին: Մեր հանրությունը եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները քաղաքական դաշտի ու կառավարող կուսակցության առջեւ դրել են շատ խիստ պահանջներ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ՝ կուսակցության մեջ: Այդ բարեփոխումների անհրաժեշտությունն է խիստ կարեւոր, եւ ոչ թե որեւէ անձի, այդ թվում՝ իմ շահերը:
- Դա ձեր գնահատականն է, որի հետ ես համաձայն չեմ: Ես ասում եմ, որ ցանկացած կուսակցություն ինչ-որ ժամանակ ուզում է իր առջեւ դրած խնդիրները լուծել ինչ-որ դեմքերի միջոցով կամ վեց-յոթ տարի հետո հակառակ պրոցեսն անելով: Ցանկացած առաջնորդ իր որոշումը կայացնում է այդ օրվա պահանջների հիման վրա: Եվ ընդհանրապես հանգիստ թողեք Տ. Թորոսյանին ու Հ. Աբրահամյանին:
- Այնժամանակձերառաջվերարտադրվելուխնդիրէրդրված, որինհասնելուհամարանհրաժեշտէրչեզոքացնելԳագիկԾառուկյանիունրա «ԲարգավաճՀայաստան» կուսակցությանսպառնալիքը: Հ. Աբրահամյանիմիջոցովդուքդաարեցիք, վերջինսէլիրհերթինդրաշնորհիվերկարտարիներբարձրպաշտոններզբաղեցրեց:
- Յուրաքանչյուր կուսակցության մոտ շատ բնական եւ շատ նորմալ պահանջ է, որ ցանկանում է ընտրվել ու վերարտադրվել: Աշխարհում ցույց տվեք որեւէ կուսակցության, որը չի ցանկանում իշխանության գալ: Հակառակ դեպքում ես կասեմ, որ այդ կառույցը կուսակցություն չէ եւ պետք է գնա հասարակական գործունեությամբ զբաղվի:
- Այդ ձեւակերպումները դուք լրագրողներդ եք հնարել ու կապել որոշ անձերի հետ: Դուք ասում եք, թե նման անձերը ձեր համակարգի մասն են, բայց եթե նրանք դուրս են գալիս այդ կուսակցությունից, նրանց սրբեր, ժողովրդի իղձերն ու ցանկություններն արտահայտող մարդիկ եք համարում: Ընդդիմադիր դաշտը սիրով ընդունում է այդ մարդկանց այն դեպքում, երբ իշխանության մեջ նրանց քննադատում էր: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ քաղաքականության մեջ յուրաքանչյուր ոք ազատ է իր տեղը, դիրքը որոշելու համար: Մեր կուսակցության դռները բաց են եւ ցանկացողների, եւ դուրս եկողների համար, դա նոր բան չէ, 20 տարի այդպես է եղել: