«Մնալու եմ իմ երկրում».Կարեն Անդրեասյան


«Մնալու եմ իմ երկրում».Կարեն Անդրեասյան

  • 01-02-2017 14:24:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Yerkir.am-ին հայտնեց, որ սուտ է այն տեղեկությունը, թե ինքը պատրաստվում է  մեկնել Վրաստան: Նա նշեց, որ միջազգային խոշորագույն բանկի կողմից, որն աշխարհում ունի 200-ից ավելի մասնաճյուղ, այժմ Վրաստանում է մասնաճյուղ բացելու, առաջարկ է ստացել:
 
«Ինձ առաջարկություն է եղել` տնօրենների խորհրդի անդամ լինել, երեք տնօրեններից մեկը լինել: Առաջարկի էությունն այնպիսին է, որ արտագաղթելու խնդիր ընդհանրապես չկա, որովհետև նույնիսկ եթե ընդունեմ այդ առաջարկը, մնալու եմ իմ երկրում, պարբերաբար գնալու եմ` մասնակցեմ տնօրենների խորհրդի նիստերին»,- հայտնեց Անդրեասյանը:
 
Նա չցանկացավ բանկի անունը հրապարակել` պատճառաբանելով, որ ինքը լիազորված չէ հայտնել: Միայն նշեց, որ «Բիբլոս» բանկի հետ որևէ կապ չունի:
 
Անդրեասյանը նաև նշեց, որ այդպիսի առաջարկներ վերջին ամիսներին տարբեր տեղերից ստանում է, բայց դա չի նշանակում, որ մեկնելու է:
 
Ինչ վերաբերում է քաղաքական որոշում կայացնելուն, ապա դեռ հստակ որոշում չունի: «Քաղաքական որոշում դեռ չեմ կայացրել, որովհետև քաղաքական պատկերը դեռ բավական անորոշ է, և պարզություն չկա: Հենց ընդհանուր քաղաքական պատկերը որոշակիանա, իմ որոշումն էլ կլինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
 
Հիշեցնենք, որ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ով այժմ «Համախմբում» կուսակցության անդամ է, համաձայն չէ իր կուսակցության կողմից ընտրված դաշինքին, առավել ևս, որ այն պետք է գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play