Ընդլայնվում են «Հայաստան» հիմնադրամի համագործակցության շրջանակները Հնդկաստանի կառավարության հետ


Ընդլայնվում են «Հայաստան» հիմնադրամի համագործակցության շրջանակները Հնդկաստանի կառավարության հետ

  • 01-02-2017 16:06:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գործադիր վարչության գրասենյակում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարին եւ փոխդեսպան Պռաշանտ Կումար Դասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցեր, այդ թվում` Հայաստանի մարզերի դպրոցներում համակարգչային դասասենյակներ հիմնելու շարունակականությունը: 
 
Ընթացքում է համակարգչային դասասենյակների հիմնումը Վայոց Ձորի մարզի հանրակրթական բոլոր 50 դպրոցներում, որտեղ ընդհանուր առմամբ ուսանում է շուրջ 6800 աշակերտ: Դասասենյակները կհամալրվեն անհրաժեշտ կահույքով եւ համակարգչային տեխնիկայով՝ ընդհանուրը 347 համակարգիչ եւ 50 տպիչ: Հնդկաստանից ժամանած մասնագետների աջակցությամբ դասասենյակները կապահովվեն համացանցով եւ ներքին ցանցով` ինտերնետային տեղեկատվությունը հասանելի դարձնելով դպրոցներում ուսանող աշակերտների եւ մանկավարժական կազմի համար: Հիմնադրամի եւ Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ վերապատրաստված ինֆորմատիկայի ուսուցիչներն ու օպերատորներն էլ համակարգչային գիտելիքներ կդասավանդեն աշակերտներին: 
 
«Համակարգչային դասասենյակների հիմնումը Հնդկաստանի կառավարության հետ համատեղ ծրագրի երկրորդ փուլն է. 2012 թ.-ին համակարգչային դասասենյակներով ենք ապահովել Տավուշի մարզի 72 դպրոցներին»,- տեղեկացնում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ հույս հայտնում, որ համագործակցությունը Հնդկաստանի կառավարության հետ շարունակական կլինի:
Այսօր, Լոռու մարզի Արծնի գյուղի աշակերտներն ուսանում են Հնդկաստանի կառավարության հովանավորությամբ 2010թ.-ին հիմնանորոգված դպրոցում: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play