Անցած գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 130 կրակոց


Անցած գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 130 կրակոց

  • 02-02-2017 11:46:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց: 
 
Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ՊԲ առաջապահ ուժերի կողմից ժամանակին կանխվել է: ՊԲ հակադիվերսիոն գործողությունների մասին առավել մանրամասն կարող ենք ծանոթանալ երեկ մեր կողմից տարածված հաղորդագրության մեջ:
 
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական