Կարեն Կարապետյանի հանձնարարականը` հանրապետական գործադիր մարմիններին և ՀՀ մարզպետներին


Կարեն Կարապետյանի հանձնարարականը` հանրապետական գործադիր մարմիններին և ՀՀ մարզպետներին

  • 02-02-2017 14:49:23   | Հայաստան  |  Հասարակություն

50 տոկոս և ավելի պետական սեփականության բաժնտոմսեր ունեցող ընկերությունների տնօրենները երկշաբաթյա ժամկետում պարտավորվեցին կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որոնք բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրման մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով ընկերության եկամուտները` ըստ եկամուտի աղբյուրների, ընկերության ծախսերի նախահաշիվը կամ ընդհանուր ծախսերը: Վարչապետ Կարեն Կարապետյանի այս հանձնարարականն ուղղված էր հանրապետական գործադիր մարմիններին և ՀՀ մարզպետներին:  
 
Ընկերությունների գործունեության արդյուքներն ամբողջապես գնահատելու համար Կ. Կարապետյանը նաև հանձնարարեց  երեքշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել ոչ միայն ընկերությունների 2017 թվականի գործարար ծրագրերը, այլև իրենց համակարգի ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների վերաբերյալ կոնկրետ առաջարկությունները
 
Նոյյան տապան  -   Հասարակություն