Տնտեսվարող սուբյեկտները ձմռանը պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձյունը


Տնտեսվարող սուբյեկտները ձմռանը պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձյունը

  • 02-02-2017 15:50:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Այդ աշխատանքներին այս օրերին միացել են նաև տնտեսվարող սուբյեկտները:
 
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» համապատասխան որոշմամբ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձյունը և այն տեղափոխել համապատասխան վայրեր: Որոշման պահանջը չկատարողների նկատմամբ  կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play