Հարազատների պնդմամբ՝ «Գերեվարված ադրբեջանցին զինծառայող էր»


Հարազատների պնդմամբ՝ «Գերեվարված ադրբեջանցին զինծառայող էր»

  • 02-02-2017 16:08:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:
 
Թարմացում. գերեվարված զինծառայողի ծնողների հետ հարցազրույց են ունեցել նաև ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղադրվել է տեսանյութ, գերեվարվածի նկարները: Լրատվամիջոցները ևս հաստատում են,
որ գերեվարվածը գործող զինվորական էր:
 
ԱԱդրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն
 
Սոցցանցերում հայտնված տվյալներն համապատասխանում են այդ հրապարակումներից ժամեր անց Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցով պետական հանձնաժողովի՝ գերեվարվածի մասին հայտնած անձնական տվյալներին: Ըստ այդմ իսկապես մեծ հավանականություն կա, որ Հուսեյնովի համագյուղացիների հայտնած տեղեկություններն իսկապես ճիշտ են:
 
Ըստ այդ տեղեկությունների՝ Հուսեյնզադեն Ադրբեջանի Բարդայի շրջանի Ղուլլար գյուղի բնակիչ է, 1995 թ. ծնված: Այս տվյալն իր հերթին մասամբ համապատասխանում է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում նշվածին (այնտեղ նշվում էր, որ գերին «Բարդայից է»):
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play