Իրինա Ալեգրովայի Երևանյան ելույթների առեղծվածը ժամանակագրական կարգով
02-02-2017 17:21:36 | Հայաստան | Հասարակություն
Պարզելու համար, թե ինչո՞ւ են վերջին տարիներին հետաձգվում հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգները Հայաստանում, զրուցեցինք համերգների կազմակերպիչ՝ «Ֆորպոստարտ Փրոդաքշըն» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանի հետ:
- Տիկին Մխեյան այս տարի մարտի 5-ին կրկին կազմակերպում եք Իրինա Ալլեգրովայի համերգը Երևանում: Ժողովուրդը կրկին կասկածի մեջ է, արդյո՞ք գալու է Ալեգրովան կամ կայանալու է համերգը: Որտեղի՞ց է բխում մարդկանց անվստահությունը: Ժամանակագրական կարգով, եթե հետ գնանք, 2015 թվականի մարտի 6-ին վաճառված էին Կ. Դեմիրճյանի անվան մարզամահամերգային համալիրի դահլիճի բոլոր տոմսերը, համերգը չկայացավ և հետաձգվեց երկու անգամ: Ո՞րն էր պատճառը:
- Քանի որ դուք որոշեցիք փաստել հարցերը ժամանակագրական տեսքով, ես նունպես փորձեմ պատասխանել փաստացի` հենվելով հավաստի աղբյուրներին: Սկսենք նրանից, որ Իրինա Ալեգրովան Երևան է ժամանել մարտի 5-ին, ժամը 04.30-ին, գտնվում էր «Իմպերիալ» հյուրանոցում և արդեն իսկ վատառողջ էր, ջերմությունը 37,5 աստիճան էր: Օրվա ընթացքում դեղորայք էր ընդունում՝ հուսալով, որ ամեն ինչ կկարգավորվի: Մարտի 6-ին Ժամը 17.00-ին երգչուհուն ուղեկցող խումբը մարզահամերգային համալիրի դահլիճում փորձ էր անցկացնում: Կազմակերպիչները նույնպես այնտեղ էին և սպասում էին երգչուհուն: Սակայն, ժամը 17.30-ին հեռախոսազանգ ստացվեց Իրինա Ալեգրովայի համերգների պատասխանատուից, ով տեղեկացրեց, որ երգչուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ջերմությունը 39.5 աստիճան է և անհրաժեշտ է բժշկական օգնություն: Անմիջապես հրավիրվեցին համապատասխան բժիշկներ «Նաիրի» բժշկական կենտրոնից, ովքեր էլ արձանագրեցին, որ երգչուհու մոտ սուր վիրուսային ինֆեկցիա է՝ իր բարդություններով: https://www.youtube.com/watch?v=MtKtiFDqZT8, https://www.youtube.com/watch?v=qTdncS3gUn0
Համերգը հետաձգելու մասին որոշումը կայացնելուց անմիջապես հետո Իրինա Ալեգրովան տարածեց իր ուղերձը, որտեղ նշում էր. «Իմ արվեստի սիրելի երկրպագուներ, ես արեցի ամեն ինչ, որ մեր հանդիպումը կայանա, սակայն հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և այսօր բեմ դուրս գալ չեմ կարող, սակայն համերգն անպայման կկայանա, խնդրում եմ պահպանել տոմսերը – Ձեր Իրինա Ալեգրովա»: http://irinaallegrova.ru/news/detail.php?ID=3416:
Նա արեց հայտարարություն, որ համերգը կկայանա նույն թվականի ապրիլի 6-ին, «Ֆորպոստարտ» ընկերությունը իր հերթին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ համերգը կկայանա ապրիլի 6-ին, որ բոլոր տոմսերը ուժի մեջ են: Հայտարարությունից հետո պարզվեց, և «Ֆորպոստարտ» ընկերությունը տեղեկացրեց, որ ապրիլի 6-ի համերգը ևս հետաձգվում է: https://www.youtube.com/watch?v=XfeirUd7bO4
Դա պայմանավորված էր Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի18-20-ին նախատեսված առաջին խոշոր միջոցառումը՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումը, ինչպես նաև ապրիլի 22-23-ին նախատեսված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ հասարակական, քաղաքական ֆորումը Կ. Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում անցկացնելու հանգամանքով: Քանի որ այս միջոցառումների համար համերգային դահլիճի արտաքին տեսքը ամբողջությամբ փոխվելու էր, տեղադրվելու եին բավականին մասշտաբային թեմատիկ դեկորացիաներ, իսկ դա ահռելի աշխատանք էր, ժամանակատար և՛ տեղադրելու, և՛ ապամոնտաժելու առումով (մոտավոր հաշվարկներով նշված միջոցառումների դեկորացիաները ապամոնտաժված կլինեն մայիսի 15-ին), ուստի Իրինա Ալեգրովայի համերգը հնարավոր կլինի կազմակերպել միայն մայիսի 23-ին: https://www.youtube.com/watch?v=4ugzebGSecA
Մայիսի 23-ին համերգը կայացավ լեփ-լեցուն դահլիճում, նշեմ որ ապրիլի 6-ի տոմսերը ուժի մեջ էին մայիսի 23-ի համար, ինչի մասին բազմաթիվ անգամ հայտարարվեց լրատվական տարբեր աղբյուրներում: http://www.ntv.ru/novosti/1354878/http://www.forpostart.ru/news/181 Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ դա մարդկային ֆակտոր է, և որևէ մեկը մեզանից դրանից ապահովագրված չէ:
- Իսկ Դուք կրկին ռիսկի չե՞ք դիմում, նորից բերելով Իրինա Ալեգրովային, չէ որ մարդիկ կասկածով են լցված:
- Գիտեք, մարդիկ կասկածի մեջ են, քանի դեռ չունեն փաստեր, փաստերից հետո, հասկանալով, որ չկա խաբեություն, ամեն ոք արդեն ինքն է որոշում, ուզում է ներկա գտնվել այս կամ այն համերգին: Ես համոզված եմ, որ իմ ժողովուրդը աշխարհի ամենաբարի և մեծահոգի ժողովուրդն է: Նաև համոզված եմ, որ աշխարհում չկա որևէ ազգ, որը կարող է մտնել դրության մեջ այնպես, ինչպես անում է հայ ժողովուրդը: Ասեմ ավելին, Իրինա Ալեգրովան ամբողջ աշխարհում ռուսական էստրադայի ամենասպասված արտիստն է, և համոզված եմ, որ մեր հանդիսատեսը սիրելի երգչուհուն կնդունի պատշաճ կերպով և գրկաբաց, ինչպես անում է ինքը` Իրինա Ալեգրովան:
Մեր ընկերությունը համագործակցում է Իրինա Ալլեգրովայի հետ ավելի քան 10 տարի, և մենք Հայաստանում կազմակերպել ենք հետևյալ համերգները.
- Ամբողջովին կերպարանափոխված Իրինա Ալեգրովային: Ալեգրովյան լիրիկան՝ ռոք, բլյուզ, դասական երաժշտության էլեմենտներով:
Բոլորս հիշում ենք, երբ 2012 թ, Ալեգրովան հայտարարեց, որ թողնում է բեմը, քանի որ «այն ամենը, ինչի մասին կար ցանկություն երգելու, երգվել էր», բայց երբեմն, միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ թողնում ես, հենց այդ ժամանակ է սկսվում ամեն ինչ և ամենահետաքրքիրը հայտնվում է առջևում: Այդպես ստացվեց և այս անգամ՝ նոր հեղինակների հետ, նոր ստեղծագործական խմբով, նոր ձայնով, նոր իմիջով և լիովին նոր երգացանկով Իրինա Ալեգրովան կներկայացնի իր նոր «Перезагрузка. Перерождение» և «Моно» ծրագրերից ստեղծագործություններ, իհարկե կհնչեն նաև հին հիթերից, բայց լիովին նոր գործիքավորմամբ և հնչողությամբ: Մենք կտեսնենք, կլսենք, կծանոթանանք կերպարանափոխված, նոր և անճանաչելի Իրինա Ալեգրովայի հետ: Որպես ապացույց երգչուհու կերպարանափոխության, վերջացնեմ հենց Իրինա Ալեգրովայի նոր ծրագրի լեյտմոտիվի բառերով:
«Перезагрузка –Перерождение! Ինչ որ բանկ կոտրվի, Ինչ որ բան կմնա, Ինչ որ բան կփոփոխվի, սա ազատագրում է, կյանքը նոր է սկսվում և սկսվում է այս պահին»: