Ստորագրվել է համագործակցության մասին արձանագրություն


Ստորագրվել է համագործակցության մասին արձանագրություն

  • 02-02-2017 19:16:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 2-ին  հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ  Հարությունյանը, ՍԱՊԾ և Սահմանապահ վարչության պաշտոնյաներ:
 
Իշխան Կարապետյանը բարձր է գնահատել  Ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև ձևավորված փոխգործակցության ավանդույթը և պատրաստակամություն հայտնել շարունակել այն՝ ապահովելով անասնահանմաճարակային պատշաճ մակարդակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության, մասնավորապես՝ սահմանամերձ գոտիների ու բնակավայրերի, անասնահամաճարակային իրավիճակը և կայունությունն ապահովելու համար կատարվող միջոցառումները՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և այդ շրջանակներում համագործակցելու վերաբերյալ:  Խոսելով մեր երկրի աշխարհագրական դիրքի և դրանով պայմանավորված վարակների ներթափանցման ռիսկերի մասին՝ կողմերն անդրադարձել են վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության 9 մարզերում արձանագրված թռչնագրիպին (գործում է ներմուծման ժամանակավոր սահմանափակում) և նշել հատկապես Թուրքիայից ու Իրանից եկող վտանգը կանխելու և գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու անհրաժեշտությունը:  Հանդիպման ընթացքում ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և Սահմանապահ վարչության անասնաբուժասանիտարական ծառայության պետ Անդրանիկ Ասատրյանը ներկայացրել են անասնահամաճարակային ընթացիկ իրավիճակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղակատվությունն օպերտիվ կերպով միմյանց փոխանցելու ընթացակարգերի վերաբերյալ: Անատոլի Միխեևը կարևորել է կանխարգելիչ միջոցառումները իրենց հսկողության տարածքներում՝ ընդգծելով, որ այս հարցում իրենց աջակցում է թե գյուղնախարարութունը, թե ՍԱՊԾ-ն՝ համապատասխան մասնագետներով ու անասնաբուժական լաբորատորիայով:
Ծառայությունն ու Սահմանապահ վարչությունը, ի դեմս երկու կառույցների պետերի, ստորագրել  են արձանագրություն՝ ամրագրելով համագործակցության ուղղություններն ու առաջիկա քայլերը:
Հանդիպման վերջում Անատոլի Միխեևը գյուղատնտեսության նախարարի անունից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է շնորհակալագրով, որը փոխանցել է ՍԱՊԾ ղեկավարը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն