Աշխատանքային խորհրդակցություն մարզային ներդրումային ծրագրերի վերաբերյալ


Աշխատանքային խորհրդակցություն մարզային ներդրումային ծրագրերի վերաբերյալ

  • 03-02-2017 14:12:58   | Հայաստան  |  Տնտեսություն

Փետրվարի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության համապատասխան պաշտոնյաների, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության հետ՝ մարզային ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը համակարգելու նպատակով։ 
 
Նախարարը հանձնարարել է  իրականացնել ՀՀ վարչապետի մոտ քննարկված մարզային ներդրումային ծրագրերի ամենօրյա մոնիտորինգ։
  Նախարար Սուրեն Կարայանը ՓՄՁ ԶԱԿ և «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպություններին հանձնարարել է մշտական կապի մեջ լինել  և աշխատել ներդրումային ծրագրերի հեղինակների հետ։ «Պետք է աշխատել առավելագույնս սեղմ ժամկետներում կատարել հանձնարարականները և շոշափելի արդյունք գրանցել»-, նշել է Սուրեն Կարայանը։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն