Ադրբեջանական զինուժը այս գիշեր կրակ է վարել <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի դիպուկահար հրացաններից.ԼՂՀ ՊՆ


Ադրբեջանական զինուժը այս գիշեր կրակ է վարել <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի դիպուկահար հրացաններից.ԼՂՀ ՊՆ

  • 03-02-2017 14:30:39   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց: Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է վարել <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի դիպուկահար հրացաններից՝ արձակելով 25 կրակոց:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play