Բանակի համար գանձվող 1000-ական դրամները աշխատակիցների փոխարեն կվճարի ընկերությունը
03-02-2017 15:11:22 | Հայաստան | Կազմակերպություններ
Իր աշխատակիցների փոխարեն բանակի համար գանձվող 1000-ական դրամները կվճարի «AM» ընկերությունը
2017 թվականի հունվար ամսից սկսած յուրաքանչյուր աշխատող կամ ծառայություն մատուցող անհատ պետք է 1000-ական դրամ հատկացում կատարի` որպես պարտադիր դրոշմանիշային վճար: Սույն պահանջը նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով և կգործի արդեն այս ամիս:
Կարևորելով հայոց բանակին ամեն կերպ աջակցելու հանրության պարտականությունը, միևնույն ժամանակ ցանկանալով ևս մի եղանակով փոխհատուցել իր աշխատողների և ծառայություն մատուցողների անմնացորդ նվիրումը՝ «AM» իրավաբանական ընկերությունը որոշել է ընկերության հաշվին վճարել օրենքով նախատեսված այս պարտադիր դրոշմանիշային վճարը: