Նախարար Հ. Ռոստոմյանը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչումն է շնորհել ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Զաքարյանին


Նախարար Հ. Ռոստոմյանը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչումն է շնորհել ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Զաքարյանին

  • 03-02-2017 15:26:43   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Ժորա Զաքարյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով արժանացել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանը:
 
Այդ կապակցությամբ նախարար Ռոստոմյանն այսօր հյուրընկալել է վաստակաշատ մարզչին և նրան հանձնել համանուն կրծքանշան ու շնորհագիր:
Նախարարը շնորհավորել է Ժ. Զաքարյանին 70-ամյակի կապակցությամբ և նշել. «Բոլորիս է հայտնի հայկական սպորտում ունեցած Ձեր ավանդը: Դուք մարզել եք ըմբիշների մի քանի սերնդի, որոնք մեր երկիրը պատվով ներկայացրել են  միջազգային մրցահարթակներում: Անհրաժեշտ է, որ մենք ժամանակ և պայմաններ գտնենք հատկապես մարզաշխարհի ավագ սերնդի ներկայացուցիչների աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար»:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play