Նախարարի տեղակալը հանդիպել է «Օրակլ»-ի ներկայացուցիչների հետ


Նախարարի տեղակալը հանդիպել է «Օրակլ»-ի ներկայացուցիչների հետ

  • 03-02-2017 16:17:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը փետրվարի 3-ին հանդիպեց ամերիկյան «Օրակլ» ընկերության Միջին Ասիայի, Աֆրիկայի և Կովկասի տարածաշրջանների ռազմավարական գործընկերների հետ համագործակցության տնօրեն Բաբակ Կոբարին և ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Լևոն Ղանթարջյանին:
 
«Օրակլ»-ը ծրագրային և ցանցային լուծումների ամերիկյան խոշոր կորպորացիա է, որը քառասնամյա փորձառություն ունի տվյալների կառավարման բնագավառում:
 
Կողմերը քննարկեցին պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով համատեղ ծրագրերի մշակման և դրանց հնարավոր իրականացմանը վերաբերող հարցեր, Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի (Date center) ստեղծման ծրագրին առնչվող մանրամասներ:
 
Այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի «Օրակլ»-ի բազմամյա փորձը բերել Հայաստան` թե´ ենթակառուցվածքների, թե´ խոշորածավալ տվյալների կառավարման բնագավառում:
 
Բաբակ Կոբարի խոսքով` ընկերությունը, աշխատելով 140 երկրների պետական կառույցների հետ, կարող է առաջարկել բազմազան լուծումներ, որոնք կլինեն փոխշահավետ թե´ երկարաժամկետ, թե’ կարճաժամկետ ծրագրերի դեպքում:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն