ԱԻ նախարարի ժ/պ Հ. Մխիթարյանը հանձնարարականներ է տվել գերակա ուղղություններով


ԱԻ նախարարի ժ/պ Հ. Մխիթարյանը հանձնարարականներ է տվել գերակա ուղղություններով

  • 03-02-2017 17:01:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Փետրվարի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվեցին նախարարության՝ 2017 թ.-ի գերակա խնդիրները, առաջնային լուծում պահանջող հարցերը: 
 
Հ. Մխիթարյանը ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնց աշխատանքներն առավել ակտիվ և հանգամանալից ընթացք են պահանջում: Համաձայն այդ ուղղությունների՝ այս տարի նախատեսվում է արագացնել կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծումը և դրանց զինումը անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով: Համայնքներում տեղադրել վաղ ազդարարման և աղետների կառավարման համակարգեր, վերազինել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը: Գերակա խնդիրների թվում են նաև Աղետների բժշկության կենտրոնի աշխատանքները: Ոլորտի ներկայացուցիչները համատեղ քննարկեցին արդեն կատարված աշխատանքները և նախանշեցին հետագա անելիքները:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը, կրկին անդրադառնալով սահմանամերձ համայնքներում նախարարության ստորաբաժանումների աշխատանքին, ևս մեկ անգամ հորդորեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել այն համայնքները, որոնք առավել խոցելի են: 
Հ. Մխիթարյանը հանձնարարեց նաև  ըստ նախանշված ժամանակացույցի ավարտել և ներկայացնել աշխատանքները, ինչպես նաև՝ հետագա անելիքների հանձնարարականներ տվեց: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն