Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Վիլնյուսի քաղաքապետի հետ


Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Վիլնյուսի քաղաքապետի հետ

  • 03-02-2017 18:58:40   | Լիտվա  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 3-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Վիլնյուսի քաղաքապետ Ռեմիգյուս Շիմաշյուսի հետ։
 
Դեսպան Մկրտչյանը շնորհավորեց քաղաքապետին նախօրեին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի քաղաքների մրցանակաբաշխությունում կարևոր մրցանակների արժանանալու կապակցությամբ։ Դեսպանն ընդգծեց Վիլնյուսի և Երևանի միջև համագործակցության ամուր կամուրջ ստեղծելու անհրաժեշտությունը։
 
Քաղաքապետ Շիմաշյուսը նշեց, որ իրենք բաց և պատրաստակամ են համագործակցության համար, քանի որ առկա են բոլոր նպաստավոր պայմանները։ Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների զարգացման գործում քաղաքապետը կարևորեց դարեր ի վեր Վիլնյուսում հայկական համայնքի առկայությունը և հայ ժողովրդի լիտվացի բարեկամների նշանակությունը։
 
Զրուցակիցներն անդրադարձան երկու մայրաքաղաքների միջև հնարավոր համագործակցության մի շարք ոլորտների։
 
Երկուստեք կարևորվեց աշխատանքային օրակարգ ձևավորելու և փոխայցելություններ իրականանցնելու անհրաժեշտությունը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն