Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է պատրաստում


Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է պատրաստում

  • 03-02-2017 19:18:09   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին, որ չի լինելու Բարաք Օբամայի պես «բարի»:
 
izvestia-ի փոխանցմամբ` նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. «Իրանը կրակի հետ է խաղում, նրանք չեն գնահատում, թե որքան «բարի» է եղել Բարաք Օբաման: Ես այդպիսին չեմ»: 
ԱՄՆ-ի նոր նախագահի վարչակազմը պատրաստում է Իրանի դեմ պատժամիջոցներ, որոնք կարող է ուժի մեջ մտնեն արդեն հաջորդ շաբաթ: Սահմանափակող միջոցառումները կարող են կիրառվել ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրվող ութ կազմակերպությունների նկատմամբ: 
Նշվում է, որ նոր ամերիկյան պատժամիջոցները մասամբ համարվում են վերջերս Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման պատասխանը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային