Թրամփն Իրանն անվանել է համար առաջին ահաբեկչական պետություն


Թրամփն Իրանն անվանել է համար առաջին ահաբեկչական պետություն

  • 06-02-2017 11:54:35   | ԱՄՆ  |  Միջազգային

«Իրանը բացարձակապես չի հարգում մեր երկիրը: Այն հանդիսանում է համար մեկ ահաբեկչական երկիրը, որը միջոցներ է ուղղում զինվելուն»,- կիրակի Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 
 
Ամերիկացի առաջնորդը խոստացել է Թեհրանի դեմ գորոծողություններ իրականացնել պատժամիջոցների տեսքով` ընդգծելով, որ իրենք արդեն իսկ կիրառում են պատժամիջոցներ: 
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ նախապես չի զգուշացնելու իր գործողությունների մասին: «Ես միշտ քննադատել եմ Բարաք Օբամային այն բանի համար, որ նա նախապես տեղեկացնում էր Մոսուլ կամ այլ վայրեր զորք տեղափոխելու մասին: Նրանք օր ու ժամ էին նշում»,- ասել ամերիկյան վարչակազմի ղեկավարը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play