Մեկնարկել է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլը


Մեկնարկել է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլը

  • 06-02-2017 13:17:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տեղեկացնում ենք, որ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլը մեկնարկել է 2017թ.-ի հունվարի 31-ին, ժամը 14:00, իսկ դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 31-ը:
 
Ծրագրային առաջարկների ներկայացման մեկնարկը բաց է Ծրագրի բոլոր թեմատիկ նպատակների և առաջնահերթությունների համար.
 
Նպատակ 1. Խթանել գործարարությունը և ձեռներեցությունը Սևծովյան ավազանում
 
Առաջնահերթություն 1․1 - համատեղ խթանել գործարարությունը և ձեռնարկատիրական գործունեությունը՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում
Առաջնահերթություն 1․2 - բարձրացնել անդրսահմանային առևտրի հնարավորություններն ու արդիականացումը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում:
 
Նպատակ 2. Խթանել Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանության համակարգումը և ծովային աղբի արտանետման համատեղ կրճատումը.
 
Առաջնահերթություն 2․1 - Բարելավել շրջակա միջավայրի համատեղ դիտանցումը (մոնիտորինգ),
Առաջնահերթություն 2․2 - Խթանել ընդհանուր հանրային իրազեկումը և գետերի ու ծովային աղբի նվազեցմանն ուղղված համատեղ գործողությունները:
 
Ծրագրային առաջարկների ներկայացման առաջին փուլում Ծրագրի երկու թեմատիկ նպատակների իրականացման համար ԵՀԳ ընդհանուր բյուջեն կազմում է 19,655,625.60 եվրո: ԵՀԳ ներքո տրամադրվող դրամաշնորհը կկազմի ծրագրի ծախսերի 92%-ը (յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ համար):
 
Ազգային համաֆինանսավորումը պետք է կազմի ծրագրի ծախսերի առնվազն 8%-ը, հաշվարկված յուրաքանչյուր առաջատար և ծրագրի գործընկերոջ բյուջեին համապատասխան: Ծրագրային առաջարկների իրականացման համար տրամադրված ցանկացած դրամաշնորհ պետք է լինի հետևյալ նվազագույն և առավելագույն շեմում.
 
Առաջնահերթություն   նվազագույն գումար (եվրո)  առավելագույն գումար (եվրո)
Առաջնահերթություն 1.1       500.000,00                                       1.500.000,00
Առաջնահերթություն 1.2       300.000,00                                       700.000,00
Առաջնահերթություն 2.1       500.000,00                                       1.000.000,00
Առաջնահերթություն 2.2       300.000,00                                       1.000.000,00
 
Դիմորդները պետք է լրացնեն և ներկայացնեն հայտադիմումները էլեկտրոնային եղանակով` Ծրագրի էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի միջոցով (e-MS) – http://ems-bs.mdrap.ro
 
Ծրագրային առաջարկների ներկայացման նպատակով դիմորդների համար նախատեսված ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Համատեղ գործառնական ծրագրի ընդհանուր փաթեթը հասանելի է Ծրագրի պաշտոնական կայքում – http://blacksea-cbc.net/black-sea-basin-2014-2020/calls-for-proposals/  
 
Դիմումների ներկայացման ժամանակացույց
Ծրագրի քարտուղարության կողմից ցանկացած պարզաբանում ստանալու վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 17-ը:
Ծրագրի քարտուղարության կողմից պարզաբանումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 24-ը:
 
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի մայիսի 31-ը, ժամը 24.00:
 
Պարզաբանումներ ստանալու նպատակով նամակները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին - office@bsb.adrse.ro
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play