Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու աշխատանքային խմբի առաջին նիստը


Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու աշխատանքային խմբի առաջին նիստը

  • 06-02-2017 14:00:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ փետրվարի 6-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:
 
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, Քաղավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը և ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել է Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի նախագծի նախնական տեքստը, նախանշվել է հնարավոր հարցերի շրջանակը:  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play