Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ


Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ

  • 06-02-2017 14:08:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու և վարորդներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի փողոցներում իրականացվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ:
 
Առատ տեղումների հետևանքները վերացնելու նպատակով օգտագործված աղի և ավազի խառնուրդի ներգործությամբ մայրաքաղաքի փողոցների որոշակի հատվածներում առաջացած փոսերը գույքագրվել են նախապես: 
Ժամանակավոր փոսալցման աշխատանքներն իրականացվում են մասնագիտացած այն ընկերությունների կողմից, որոնք նախորդող տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքներն ու, համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, սույն աշխատանքները պարտավոր են իրականացնել սեփական միջոցների հաշվին:
Հարկ է նաև նշել, որ արդեն գարնանը տվյալ հատվածներում կիրականացվեն լիարժեք փոսանորոգման աշխատանքներ: 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն