Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպություններ


Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպություններ

  • 06-02-2017 14:37:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել`  «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/          ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
 
 Ըստ  ՀՀ ԿԳՆ մամլո հաղորդագրության՝ համաձայն հրամանի` երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ շրջանառու    հիմնադրամ», «Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամ և «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն