Արցախում զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊՆ


Արցախում զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊՆ

  • 06-02-2017 15:01:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայինում են՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն