Նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումներին միացավ նաև Հրազդան քաղաքը


Նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումներին միացավ նաև Հրազդան քաղաքը

  • 06-02-2017 18:12:01   | Հայաստան  |  Սպորտ

 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումներին միացավ նաև ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքը:
 
Երեկ Հրազդան քաղաքի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնում (ԵՄՄՈՒԿ) առաջին անգամ անցկացվել են մասսայական մարզումներ՝ բոլոր ցանկացողների համար: Մարզումները լինելու են ամեն կիրակի, ժամը՝ 11.00-ից 13.00-ը:
Նշենք, որ «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները մեկնարկել են 2016 թ. հոկտեմբերին և մինչև դեկտեմբեր ամիսը անցկացվել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին կից այգում: 2016 թ. դեկտեմբերի 3-ից երևանյան մարզումներն անցկացվում են «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում: Մասսայական մարզումների մարզային փուլը մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play