Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է և ձերբակալվել


Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է և ձերբակալվել

  • 06-02-2017 19:20:40   | Հայաստան  |  Իրավունք

Փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ կալանավոր Սուրեն Գրիգորյանը ժամը 7:45-ի սահմաններում փախել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից:
 
Հաղորդումից մի քանի ժամ անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մալաթիայի բաժինների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝  Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց փախուստի դիմած Սուրեն Գրիգորյանը:
Նա կալանավայրում էր նախորդ տարվա ապրիլի 10-ից: 38-ամյա Սուրեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել գողության և գողության փորձի հատկանիշներով:  
Ոստիկանները նրան հայտնաբերել են «Օպել» ավտոմեքենայի մեջ: Տաքսու վարորդ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Դոդորյանի խուզարկությամբ հայտնաբերվեց 20 և 25 սմ երկարությամբ, գաղտնի փականով ծալովի դանակներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Անդրանիկ Դոդորյանը բաց է թողնվել, իսկ փախուստի դիմած Սուրեն Գրիգորյանը ձերբակալվել է: 
Կատարվում է քննություն:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play