Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է. Նախաձեռնությունը հինգ տարեկան է
07-02-2017 11:41:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ ի փետրվարի 7 ին, ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումով, որով առաջարկվում էր փետրվարի 7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր, այն պետք է սկիզբ դներ վիրտուալ հարթակներում մեսոպատառ հայերենի տարածմանը:
Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Հայատառ գրելու կոչ արվել է նաև ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ, թեման հետաքրքրել է նաև արտասահմանյան մամուլին։ Լուծված է նաև մեսրոպատառ հայերենով գրելուն խոչընդոտող տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճար հասանելի են նաև համապատասխան ծրագրերը:
Նախաձեռնության անդամների և մեզ հետ համակարծիք մարդկանց անունից մեկ անգամ ևս խնդրում ենք բոլորին, պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ։ Առանձնահատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։
Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու նախաձեռնություն