Գերմանիայում ահաբեկչության դեմ պայքարելու նոր միջոցառումներ են մշակել


Գերմանիայում ահաբեկչության դեմ պայքարելու նոր միջոցառումներ են մշակել

  • 07-02-2017 11:50:51   | Գերմանիա  |  Միջազգային

Բեռլինյան ահաբեկչությունից հետո Գերմանիայում իշխող մեծ կոալիցիայի կազմում ընդգրկված կուսակցությունների առաջնորդները համաձայնեցրել են երկրում անվտանգության ամրապնդման ծրագիրը, որը մշակվել է Գերմանիայի ներքին գործերի և արդարադատության նախարարությունների կողմից:
korrespondent.net-ի փոխանցմամբ` հակաահաբեկչական միջոցառումները քննարկվել են Անգելա Մերկելի, Քրիստոնեա-դեմոկրատական միության և Սոցիալ-դեմոկրատակ կուսակցության  ղեկավարների մասնակցությամբ: 
Հանդիպմանը նաև ներկա են գտնվել դաշնային և բավարյան կառավարության այլ ներկայացուցիչներ: Իշխող կոալիցիան մյունխենյան հանդիպման ընթացքում պետք է մշակեր անվտանգության  ընդհանուր հայեցակարգ: Մյունխենում հանդիպումը տևել է երկու ժամ և ավարտվել առանց հայտարարությունների: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային