Հիմնադիր խորհրդարանն ահազանգում է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կիրառվող ապօրինի քայլերի մասին


Հիմնադիր խորհրդարանն ահազանգում է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կիրառվող ապօրինի քայլերի մասին

  • 07-02-2017 17:09:13   | Հայաստան  |  Քաղաքական

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարությունը տարածել է  հայտարարություն. 
 
Ինչպես և կանխատեսվում էր, Ժիրայր Սեֆիլյանի կողմից «Հայոց բանակի 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձը» մամուլում հրապարակելուց հետո Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կալանքի պայմանների աննախադեպ խստացում է իրականացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ անմիջականորեն ցուցում ստանալով վերին ատյաններից: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հանցավոր ռեժիմի պարագլուխ Սերժիկ Սարգսյանի հոգեկան անդորրը վերականգնելու համար դիմել է զավեշտի սահմանն անցնող քայլի, հայտնվելով լիակատար հիմար իրավիճակի մեջ:  Հրապարակումից անմիջապես հետո, երկու օր անընդմեջ, աշխատակիցները ներխուժել են Ժիրայր Սեֆիլյանի մենախուց և աննախադեպ խիստ խուզարկություններ  իրականացրել այնտեղ: Դեպքի մանրամասները դեռ չենք հրապարակում, հույս ունենալով, որ միջադեպը կհարթվի: 
 
Այնուհանդերձ ակնկալում ենք, որ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը  օր առաջ կվերադարձնի Ժիրայր Սեֆիլյանի ապօրինաբար առգրավված իրերը: Հակառակ դեպքում  մենք ստիպված կլինենք հրապարակել նոր մանրամասներ, որը զավեշտալի և անհարմար իրավիճակ կստեղծի ռեժիմի համար: 
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը  նաև հորդորում ենք չանցնել զավեշտի սահմանը և չենթարկվել ՀՀ իշխանությունը զավթաց հանցագործ բանդայի պարագլուխ Սերժիկ Սարգսյանի  անմիջական հրահանգներին և ապօրինի քայլեր չձեռնարկել «Արմավիր» ՔԿՀ-ում ապօրինի կերպով կալանքի տակ պահվող Հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play