‹‹Արդար քվեաթերթիկը պետք է փամփուշտից զորեղ գտնվի›› Է.Շարմազանով


‹‹Արդար քվեաթերթիկը պետք է փամփուշտից զորեղ գտնվի›› Է.Շարմազանով

  • 07-02-2017 17:46:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի խորհրդարան,
 
Մեկնարկել է այս գումարման խորհրդարանի վերջին գարնանային նստաշրջանը և քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Ավելին, նախընտրական կրքերն օրեցօր կարծես թե ակտիվանում են, իսկ որոշ ուժերի համար  հաջորդ խորհրդարանում  մանդատի  լինել-չլինելը  դարձել է ամենաարդիական հարցը:
Կարծում եմ՝ քաղաքական ներկապնակը բավականին բազմագույն է՝ իշխանություն, ընդդիմություն, որը բազմաշերտ է, խորհրդարանականից մինչև նախկին պաշտոնյաների ակումբ:
Հարգելի խորհրդարան,
Եթե որոշ քաղաքական ուժերի և գործիչների համար շեքսպիրյան մոտիվներն ամենաառաջնայինն են, ապա մեր՝ Հանրապետականի համար  գերխնդիրն այլ է: Մենք արել ու անելու ենք հնարավորը, որպեսզի խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և ժողովրդավարական: Մենք պայքարելու ենք հանուն.
հանուն ուժեղ Հայաստանի, որտեղ չկան ներքին  թշնամիներ, այլ կա միայն գաղափարական մրցապայքար, 
հանուն ազգային և հոգևոր Հայաստանի, որտեղ առաջնայինն  ազգային և քրիստոնեական արժեքներն են,
հանուն համերաշխ Հայաստանի, որտեղ չկան մերոնք և ձերոնք,
հանուն անվտանգ Հայաստանի, որտեղ  մեր հայրենիքի և  քաղաքացու անվտանգությունն ու տնտեսական առաջընթացն առաջնայինն է, 
հանուն արդար Հայաստանի, որտեղ չեն լինի երկակի չափանիշներ և օրենքից իրենց վեր դասող չինովնիկներ, 
եւ վերջապես հանուն ժողովրդավարական Հայաստանի, որտեղ ամեն ինչ կորոշի քաղաքացու ընտրությունը, կամ ինչպես կասեր Լինքոլնը, որտեղ արդար քվեաթերթիկը փամփուշտից ավելի զորեղ կլինի:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play