Գազի սակագինը Հայաստանում ամենաբարձրներից է. Վահե Էնֆիաջյան (Տեսանյութ)


Գազի սակագինը Հայաստանում ամենաբարձրներից է. Վահե Էնֆիաջյան (Տեսանյութ)

  • 07-02-2017 18:41:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը ԱԺ-ում:
 
Առավելապես վերջին շրջանում էլեկտրաէներգիայի և գազի սակագնային քաղաքականությունն ակնհայտ սպառողի շահերից չի բխում:Խնդիրն այսօր կրկին բարձրաձայնեցի խորհրդարանական ամբիոնից:
Ժամանակի սուղ լինելու պատճառով հայտարարությանս ժամանակ անդրադարձա գազի սակագնին, որը մեր տարածաշրջանի և գործընկեր այլ երկրներում գործող սակագների համեմատ ամենաբարձր սակագներից է:
 
Սա, ինչպես մտահոգվելու, այնպես էլ ՝ պատասխանատուների համար գործնական քայլեր անելու պահ է, երբ ժողովրդի ու նրա տնտեսվարող հատվածի համար ստեղծվում են ապրելու և զարգանալու անբարենպաստ պայմաններ:Հասարակության սոցիալապես ծանր պայմաններում ապրող հատվածը, հիմնականում 
ձմռան ժամանակաշրջանում, առերեսվում է այս իրականության հետ, որը մինչ օրս փոփոխություն չի կրում:
Տեսանյութը՝ ստորև
 
Հարգանքով ՝ պատգամավորի օգնական Վահե Էնֆիաջյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն