Սամվել Բաբայանին Ռուսաստանում վիրահատվելու համար 3000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սամվել Բաբայանին Ռուսաստանում վիրահատվելու համար 3000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 08-02-2017 10:44:36   | Հայաստան  |  Հասարակություն



Սամվել Բաբայանին Ռուսաստանում վիրահատվելու համար 3000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տասնամյա կապանցի Սամվել Բաբայանի մոտ երեք տարեկանից ի հայտ են եկել մանկական ուղեղային կաթվածի նշաններ:
 
Հիմա փոքրիկը բուժվում է Երևանի Վերականգնողական կենտրոնում: Նկատվում են դրական տեղաշարժեր: Սամվելն ինքնուրույն չի շարժվում,լավ չի կանգնում, ձախ ձեռքը պասիվ է,որի պատճառով չի կարողանում քայլակով ինքնուրույն քայլել: Փոքիկի մոտ առկա է նաև միզաքարային հիվանդություն և գտնվում է հսկողության տակ Արաբկիր բժշկական կենտրոնում: Երեխան դպրոցում ունի բարձր առաջադիմություն,ձայնային լավ տվյալներ: Նրան ընձեռնվել  է վիրահատության հնարավորություն Ռուսաստանի Դաշնությունում, որի համար անհրաժեշտ է 3000 ԱՄՆ դոլար: Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում և խնդրանքով դիմում է հայրենակիցների աջակցությանը:
ՎՏԲ-Հայաստան բանկում Սամվելի մայրիկի՝ Աննա Յուրիկի Նավասարդյանի անունով բացվել են հաշվեհամարներ.
16022011865901 ՀՀ դրամ
16022011865902 ԱՄՆ դոլար
16022011865903 ԵՎՐՈ
16022011865904 ՌԴ ռուբլի
SWIFT:ARMJAM22
Ծնողների հեռախոսահամարներն են՝ +37493 022 760, +37494 789 466:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play