Քննարկվել է ՇՄԱԳ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և ռազմավարական էկոլոգիական գնահատման իրականացման կարգը


Քննարկվել է ՇՄԱԳ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և ռազմավարական էկոլոգիական գնահատման իրականացման կարգը

  • 08-02-2017 11:56:07   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի և «Հիմնադրութային փաստաթղթի  ռազմավարական էկոլոգիական գնահատման  իրականացման կարգը» մշակող աշխատանքային խմբի հերթական նիստը:
 
   Ներկայացնելով աշխատանքային խմբի կատարած օրենքի փոփոխությունների փաթեթի և նոր կարգի հիմնական սկզբունքները` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը շեշտել է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է այն կիրառելու գործընթացում արձանագրված  բացերի հիման վրա, իսկ «Հիմնադրութային փաստաթղթի  ռազմավարական էկոլոգիական գնահատման  իրականացման կարգը» բխում է վերոհիշյալ օրենքի և Հայաստանի կողմից վավերացված «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» /ԷՍՊՈ/ կոնվենցիայի պահանջներից:
   Օրինագծերի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մշակմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետները, միջազգային փորձագետները, ինչպես նաև աշխատանքներին մասնակցելու նախաձեռնություն հայտնած հասարակական կազմակերպությունների` Civil Voice և «Գիտակցիր իրավունքդ» հասարակական կազմակերպությունների ենրկայացուցիչներ:
   ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի մասնագետ Ազգանուշ Դռնոյանը ներկայացրել է նախագծերով առաջարկված փոփոխությունները և տեղեկացրել, որ Civil Voice հասարակական կազմակերպությունից ստացած առաջարկների հիմնական մասն ընդունվել է աշխատանքային խմբի կողմից: Ծավալվել է շահագրգիռ քննարկում, ինչի արդյունքում որոշվել է նախագծերը դնել շրջանառության մեջ, ինչին պետք է հաջորդի սահմանված կարգով  դրանց վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play