Վարդան Արամյանը ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին


Վարդան Արամյանը ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

  • 08-02-2017 11:57:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թ. փետրվարի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:
 
Նորանշանակ դեսպանը և ՀՀ ֆինանսների նախարարը քննարկել են հայ-բուլղարական համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Նախարարը նշել է, որ մենք ունենք բավարար ներուժ` զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Բուլղարիայի դեսպանն իր հերթին հայտնել է, որ բուլղարական կողմը պատրաստակամ է ՀՀ ֆինանսների նախարարությանը անհրաժեշտ ոլորտներում աջակցություն ցուցաբերել:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play