«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է


«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է

  • 08-02-2017 12:10:03   | Հայաստան  |  Կազմակերպություններ

2017 թվականի հունվար ամսին` 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 22,9 տոկոս աճ:
 
2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 168 741 մարդ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 965 տոննա ապրանք, որը 36,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը 103,8 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: 
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվայլների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար ամսին 24,2 տոկոսով աճել է 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ