Նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է ԼՂՀ ոստիկանության կառույցների գործունեությանը և տվել համապատասխան հանձնարարականներ


Նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է ԼՂՀ ոստիկանության կառույցների գործունեությանը և տվել համապատասխան հանձնարարականներ

  • 08-02-2017 14:21:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին մասնակցել է ԼՂՀ ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների  2016 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
 
Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջեւ դրված խնդիրները բարդ են ու կարեւոր, եւ ոստիկանությունն ունի դրանք արդյունավետորեն լուծելու համապատասխան ներուժ:
Երկրի ղեկավարը 2016 թվականի կառույցի գործունեությունն ընդհանուր առմամբ գնահատել է բավարար եւ տվել համապատասխան հանձնարարականներ 2017 թվականի աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play