Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձը


Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձը

  • 08-02-2017 14:11:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ՝ տեղեկատվություն տարածելով, թե իբր երեկ 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ: Ուղղակի նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ կերպ արդարացնել երեկ առաջնագծում իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play