Արցախում մեկ զինվոր է զոհվել և մեկը՝ վիրավորվել.ԼՂՀ ՊՆ


Արցախում մեկ զինվոր է զոհվել և մեկը՝ վիրավորվել.ԼՂՀ ՊՆ

  • 08-02-2017 14:07:01   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ կատարվում է քննություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն