Հայտնի են «Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթի հաղթողները


Հայտնի են «Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթի հաղթողները

  • 08-02-2017 14:55:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ու Մեդիամաքսը ամփոփել են «Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթի արդյունքները:
 
Մրցույթում լավագույնն է ճանաչվել Աննա Մեհրաբյանի նամակը: 
 
Երկրորդ տեղը զբաղեցրել է Անաստասիա Ագեյչենկոյի , իսկ երրորդ տեղը՝ Ջուլիետա Տոնականյանի նամակները: 
 
2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմային ուղղված նամակում մրցույթի հաղթող Աննա Մեհրաբյանը գրել է. «Մեր պարտքն է պայքարել մթության դեմ, որպեսզի մի օր խավարը փոխարինվի լույսով, որ մեր հաստատությունները, կաշառվածներին ծառայելու փոխարեն, սկսեն ծառայել անմեղներին: Դուք մեզ սովորեցնում եք, թե ինչպես ձուկը կարող է պայքարել այն պղտոր ջրի դեմ, որում ապրում է»:
 
Մրցույթի պայմանների համաձայն հաղթողը կստանա 1 մլն դրամի պարգեւ: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ համապատասխանաբար 500 հազար եւ 300 հազար դրամի պարգեւ:
 
Մրցույթի ժյուրին, որի նախագահն է արձակագիր Նարինե Աբգարյանը,  որոշել է նաեւ հատուկ մրցանակներ սահմանել մասնակիցներ Նարեկ Աշիկյանի, Սիրանուշ Գրիգորյանի եւ Անուշ Դիլանյանի համար: Նրանք կստանան բացառիկ հնարավորություն՝ 2017թ. մայիսի 28-ին ներկա գտնվելու Երեւանում «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:
 
Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 444 նամակ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Ղազախստանից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Նիգերիայից եւ Շվեյցարիայից: Մասնակիցները նամակներ են գրել 2016թ. «Ավրորայի» դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին եւ մրցանակի հավակնորդներ Սայիդա Ղուլամ Ֆաթիմային, բժիշկ Թոմ Քաթինային եւ Հայր Բերնարդ Կինվիին: 
 
Մրցույթը նախաձեռնել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Մեդիամաքսի հետ համագործակցությամբ: Ավրորայի հերոսներին ուղղված նամակները հայերենով, ռուսերենով եւ անգլերենով, հասանելի են Մեդիամաքս մեդիա-ընկերության կայքում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play