Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Հյուսիս-հարավ ծրագրի գրասենյակ


Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Հյուսիս-հարավ ծրագրի գրասենյակ

  • 08-02-2017 15:42:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 8-ին այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի գրասենյակ՝ ծանոթանալու իրականացվող ընթացիկ աշխատանքներին և քննարկելու լուծում պահանջող խնդիրները:
 
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, Հյուսիս-հարավի այլ պատասխանատուների հետ միասին նախարարին ներկայացրին առաջնահերթ 
կարևորության հարցերը:
 
Մասնավորապես, Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում հայտնաբերված հնագիտական արժեք ներկայացնող վայրերում նախագծային փոփոխությունների հիմնավորումները, այդ շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, Գյումրիի շրջանցիկ ճանապարհի 
նախագծային այլընտրանքային տարբերակների ուսումնասիրումը և հարավային հատվածում պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում նախատեսվող աշխատանքներն ու առկա նախագծային տարբերակները:
 
Նախարարը բարձրացված հարցերի վերաբերյալ ներկայացրեց իր առաջարկները: Քննարկման ընթացքում ներկայացվեցին լուծումների առավել արդյունավետ տարբերակներ, որոնք ըստ անհրաժեշտության, կքննարկվեն ծրագրի Կառավարման խորհրդում:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն