Բլոգերները բացահայտել են Լապշինի օդային բանտը


Բլոգերները բացահայտել են Լապշինի օդային բանտը

  • 08-02-2017 16:41:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


Ռուսալեզու բլոգերները բացահայտել են, թե ինչ ինքնաթիռ ու օդային երթուղի է օգտագործել Ադրբեջանը՝ իրենց գործընկերոջը՝ Ալեքսանդր Լապշինին, փետրվարի 7­ի ուշ երեկոյան Բաքու տեղափոխելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, վկայակոչելով milavia բլոգը, Լապշինին տեղափոխելու համար կիրառվել է կառավարական դասի Gulfstream G450 բիզնես օդանավը: Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի «օդային բանտը» կրում է 4K­AZ888 համարանիշը: Հատկանշական է, որ օդանավն անցել է Ուկրաինայի օդային տարածքով՝ տեղափոխելով հենց այդ երկրի քաղաքացուն, այնինչ շրջանցել է ամենակարճ երթուղին՝ Ռուսաստանի օդային տարածքը: Նույն օդանավն օգտագործել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հուղարկավորությանը մեկնելու համար: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play