Սիրո տոնին ընդառաջ ԱՀԹ մնջախաղի թատրոնը նոր ներկայացում նվիրեց երիտասարդներին (Տեսանյութ)


Սիրո տոնին ընդառաջ ԱՀԹ մնջախաղի թատրոնը նոր ներկայացում նվիրեց երիտասարդներին (Տեսանյութ)

  • 08-02-2017 21:49:11   | Հայաստան  |  Մշակույթ



Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում պրեմիերա է: Առաջին անգամ հանդիսատեսի դատին է ներկայացվում «Օրհնված երազ» ներկայացումը, որն Արարատյան Հայրապետական  թեմի խուլերի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարի նոր բեմադրությունն է:
 
Եթե իրականության մեջ Սուրբ Սարգիսը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի, ապա «Օրհնված երազում» նա արիաբար պայքարում է քրիստոնեության տարածման համար, օրհնում երիտասարդների երազները, որոնք անպայման իրականություն են դառնում:  
Յոթ դերասանների մասնակցությամբ ցուցադրվող ներկայացման բոլոր հերոսները խուլ են, իսկ նրանց շփման լեզուն` մնջախաղն է: 
Իննա Հախնազարյանը պնդում է. «Դերասանների հետ աշխատելը շատ հեշտ է, քանի որ միմյանց հասկանում են մարմնի լեզվով»: Նա հասցրել է նաև որոշ ժեստեր սովորել: 
ԱՀԹ խուլերի մնջախաղի թատրոնի հետ երկու տարի առաջ սկսված համագործակցության արդյունքում բազմաթիվ բեմադրություններ են արվել, ավելին` Ծաղկաձորում անցկացված Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 5-րդ միջազգային փառատոնի ընթացքում «Հոսանքին հակառակ» ներկայացումով արժանացել են ոսկե մեդալի: 
 
Էլիզա Զախարյան, Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ