Կայացել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի շուրջ հերթական քննարկումը


Կայացել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի շուրջ հերթական քննարկումը

  • 08-02-2017 17:47:09   | Հայաստան  |  Տնտեսություն

Փետրվարի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում  նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ  կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը  նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական  աշխատանքային խմբի հերթական նիստը:
 
Փետրվարի 1-ին կայացած հանդիպումից հետո  Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացրել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները: Քննարկում է ծավալվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» /ԳԱՏՕ/ ծրագրով իրականացված ուսումնասիրության և  Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալները նվազեցնելու հնարավոր տարբերակների շուրջ: ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջարկներ է  ներկայացրել Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի սահմանված չափաքանակների, ռեսուրսավճարների, ձկնարտադրության ոլորտում ջրի քանակական նորմերի, ջրային համակարգերում կորուստների վերաբերյալ, իսկ գյուղնախարարությունը ներկայացրել է գերատեսչության կողմից կատարված վերլուծությունը՝ օպերատիվ տվյալների հիման վրա: Նիստի ավարտին ՀՀ բնապահպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ մեկ շաբաթից ծրագրի ամբողջական ներկայացման համար: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play