ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը1


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը1

  • 08-02-2017 18:00:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և բազմակողմ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն