Զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները կարող են մասնակցել հոգաբարձուների խորհրդի կազմի հասարակական կազմակերպություններից երեք անդամի ընտրությանը. ՀՀ ՊՆ


Զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները կարող են մասնակցել հոգաբարձուների խորհրդի կազմի հասարակական կազմակերպություններից երեք անդամի ընտրությանը. ՀՀ ՊՆ

  • 08-02-2017 18:27:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի պետք է ստեղծվի Հիմնադրամ և ձևավորվի Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու են նաև զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչներ:
 
16.01.2017թ. ստեղծվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի՝ Հիմնադրամի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում պետք է ձևավորվի հոգաբարձուների 9-հոգանոց խորհուրդ:
Ըստ վերը նշված օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի` Խորհրդի երեք անդամներին ընտրում են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրներից է զինծառայողների շահերի պաշտպանությունը:
Խորհրդի անդամները պետք է ունենան կառավարման և ֆինանսների բնագավառներում գիտելիքներ և առնվազն հինգ տարվա փորձ: Նրանք պետք է լինեն հասարակության շրջանում հարգանք վայելող և անբասիր համբավ ունեցող անձինք: 
ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստեղծել աշխատանքային պայմաններ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող բոլոր այն հասարակական կազմակերպությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու հոգաբարձուների խորհրդի կազմի հասարակական կազմակերպություններից  երեք անդամի ընտրությանը:
Մասնակցելու համար համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 13-ը ներառյալ զանգահարել` 010294699 հեռախոսահամարով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play